«Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով»․ Էմին Խաչատրյան
![]() Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 290-րդ հոդվածով՝ այսինքն՝ հարկերից խուսափելու համար»,- այս մասին 12 ժամ տևած հարցաքննությունից հետո Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։ «Սա արդեն ավելի զավեշտալի է, քանի որ բոլորին հայտնի է, որ Ծառուկյանը դեռ 2003 թվականից, երբ ընտրվել է պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման, և դրա հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ։ Այս գործը կապված է կոնյակի գործարանի հետ։ Այս բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ, ճնշումներ և քաղաքական հետապնդումներ են։ Չեն կարող միանգամից տարբեր ժամանակներում հարուցված գործեր ակտիվանալ և միաժամանակ նոր գործեր հարուցվեն»,- հավելեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այդ գործերը փաստական հիմքեր չունեն։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
