Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
![]() ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ի վճռով բավարարել է Դատախազության հայցապահանջը՝ վճռելով 2 ՍՊ ընկերությունների տնօրեն Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վ.Ա.-ի՝ պետությանը պատճառված 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ վնասի բռնագանձման պահանջով: Հայցապահաջի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ 2026 թվականի մարտի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավճռով՝ Վ.Ա.-ն մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքի կատարման մեջ: Մասնավորապես՝ Վ.Ա.-ն, հանդիսանալով 2 ՍՊ ընկերությունների մասնակից և գործադիր մարմնի ղեկավար՝ տնօրեն, նախնական համաձայնության գալով նշված ընկերությունների փաստացի ղեկավարումը ստանձնած անձի հետ, ունենալով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային պարտավորությունները հաշվարկելու և կատարելու պարտավորություն, առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ հարկեր վճարելուց խուսափելու նպատակով, կեղծ տվյալներ է ներառել ՍՊ ընկերությունների ամսական եկամտային հարկի և սոցիալական վճարի, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, տարեկան շահութահարկի հաշվարկներում, ինչի հետևանքով խուսափել էր 584 միլիոն 864 հազար դրամ եկամտային հարկ, 553 միլիոն 825 հազար դրամ ավելացված արժեքի հարկ և 11 միլիոն 894 հազար դրամ շահութահարկ պետական բյուջե վճարելուց»,- ասվում է հաղորդագրությունում»։ Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
