Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Քաղաքական հալածյալների թիվը սրընթաց աճում է». Կարեն Հեքիմյան

244
Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ., 13:18
«Քաղաքական հալածյալների թիվը սրընթաց աճում է». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում քաղաքական հալածյալների թիվը սրընթաց աճում է:
Շուկայում ձմերուկ վաճառող քաղաքացին քաղաքական տեսակետ արտահայտելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվում:
Եվ այս պարագայում չեմ զարմանա, եթե ձմերուկներն առգրավվեն որպես իրեղեն ապացույց կամ պարզեն, որ ձմերուկների կողքով բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ է անցնում: Այսպիսին է Հայաստանում քաղաքականությունը: Այստեղ նույնիսկ ձմերուկներն ու էլեկտրական լարերն են քաղաքականացված»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան