Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

80
Այսօր, 08:54
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետիսյանը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհեռանա զբաղեցրած պաշտոնից, սակայն առանց պետական համակարգից դուրս մնալու։
Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Կառավարությունում քննարկվում է նրա նոր նշանակման հարցը։ Արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների հաղորդմամբ՝ համապատասխան հանձնարարական է տրվել գտնել այնպիսի պաշտոն, որտեղ Ավետիսյանի փորձը հնարավոր կլինի օգտագործել արտաքին տնտեսական համագործակցության ուղղությամբ։
Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվում է նրա տեղափոխությունը Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նա կարող է համակարգել տնտեսական և գործարար կապերի զարգացման ուղղությունը։ Թեև վերջնական որոշում դեռևս չի կայացվել, մեր տեղեկություններով՝ ԱԳՆ-ում արդեն իսկ համապատասխան հաստիք կամ գործառույթ են փնտրում նրա նշանակումն ապահովելու համար։
Հատկանշական է, որ Անուշիկ Ավետիսյանը Արտաքին հետախուզության ծառայության աշխատակից Արման Բոշյանի կինն է։ Թե որքանով է այս հանգամանքը որևէ դեր խաղում կադրային քննարկումների ընթացքում, պաշտոնական մեկնաբանություն առայժմ չկա»։