Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

«Աննախադեպ է Դավիթ Ղազինյանի անձեռնմխելիության ոտնահարման մասով ստեղծված իրավիճակը». Գոհար Մելոյան

68
Այսօր, 00:12
«Աննախադեպ է Դավիթ Ղազինյանի անձեռնմխելիության ոտնահարման մասով ստեղծված իրավիճակը». Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին տարիներին ականատես ենք եղել Սահմանադրության ու սահմանադրականության ամենատարբեր խախտումների
Սակայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ Սահմանադրության ոտնահարման համատեքստում աննախադեպ է Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Ղազինյանի անձեռնմխելիության ոտնահարման մասով ստեղծված իրավիճակը։
Իրավապահ համակարգը՝ գիտակցելով, որ հուլիսի 21-ին պատգամավորներին տրամադրվելու են մանդատները, ֆորսաժային արագությամբ նրա քրեական վարույթն ուղարկեցին դատարան՝ մի քանի օր ավելի ազատությունը սահմանափակելու նպատակով։
Այսպես, հուլիսի 21-ից ձեռք բերելով Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ՝ Դավիթ Ղազինյանը շարունակում է գտնվել կալանքի տակ՝ զրկված լինելով ազատությունից։ Նշվածը Սահմանադրության 96-րդ հոդվածի ակնհայտ ու կոպիտ խախտում է։ Բացահայտ քաղաքական մոտիվացիայի հետևանքով անհիմն կալանքի տակ գտնվող Ղազինյանի մասով խախտվում է պառլամենտարիզմի կարևորագույն կանոններից՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը»։

Աղբյուրը`   Գոհար Մելոյան