Էրեբունում կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետի եղբորը
![]() Էրեբունում կրակոցների աղմկահարույց գործով իրավապահները ձերբակալել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՃՈ նախկին պետ և ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը՝ Գուրգեն Հակոբյանին՝ քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով։ Ձերբակալությունը պայմանավորված է Էրեբունու Մուրացան 109 հասցեում, նկուղային հարկում, ըստ բնակիչների՝ խաղատան գործունեության մասով։ Գուրգեն Հակոբյանին կալանավորելու նպատակով միջնորդություն են ներկայացրել դատարան։ Այս մասին գրում է «Արմլուր»-ը: Լրատվամիջոցը նշում է նաև, որ Էրեբունում կրակոցներից 1 շաբաթ առաջ կազմակերպիչները կռիվ ու հայհոյանքներ են հնչեցրել, վեճի առարկան եղել է բիզնեսում առաջացած անհամաձայնությունը, բիզնեսը չկիսելը և վրեժ պահելը: Միջադեպի հետ առնչություն ունեցողները արտերկրում բիզնես են իրականացնում, մասնավորապես՝ ծխախոտի սև շուկայում են ներգրավված ու այլ անձանց՝ բիզնեսում հայտնվելը խիստ ծանր են տարել և սկսվել են հաշիվներ մաքրել միմյանց հետ: Արդյունքում, բանը հասել է կրակոցներին: Միջադեպի կազմակերպիչների կլանը հասնում է Կոտայքի մարզ: Քրեական վարույթի շրջանակներում անգամ կին կա հարցաքննված: Իսկ այս պահին կալանավորվածը պարագլուխներից Արմեն Օհանյանն է: Էրեբունիում հնչած կրակոցների գործով իրավապահները հարցաքննել են 30-ից ավելի անձի: 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան։ 30-ից ավելի կրակոցների հետևանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է, վիրավորվածը՝ 15-ամյա Գ. Մարգարյանը։ Հուլիսի 18-ին դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր։ Սակրավորների խումբ էր եկել, քանի ոև դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որը բարեբախտաբար չէր պայթել։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
