Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում
![]() Այսօր առավոտվանից լարված իրավիճակ է ստեղծվել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ըստ «Առինջ մոլ»-ի աշխատակիցների՝ առավոտյան իրավապահները կրկին այցելել են առևտրի կենտրոն և գործողություններ են իրականացնում, որի պատճառով աշխատակիցները չեն կարողանում իրենց առօրյա առևտուրն անել։ Աշխատակիցներն ի նշան բողոքի պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների, ընդհուպ փակելով Արտաշատի խճուղի-Սևան ավտոճանապարհը։ Այս պահին ոստիկանները բանակցություններ են տանում նրանց հետո, որպեսզի նման քայլի չդիմեն։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Առինջ մոլ»-ի աշխատակիցներն իրենց դժգոհությունն են բարձրաձայնել՝ ասելով․ «Տաղավարի տեր ենք։ Եկել, 20 խանութից ավել փակել են։ Պատճառաբանում են, թե բարձրավոլտ հոսանքալարերի տակ է գտնվում տարածքը, բայց հենց նույն պահին դիմացը շինարարություն է տեղի ունենում, ու նշված տարածքը ևս այդ հոսանքալարերի տակ է։ Ցավալի է նաև, որ մեզ ոչ մի փաստաթուղթ, ոչ մի հիմք չեն ներկայացնում, պարզապես բառացի փոխանցել են պատճառը ու ոչ աշխատանքային օրով եկել, պլոմբել են տաղավարներն ու գնացել»։ |

ՄԱԿ-ի ամբիոնից Թրամփը կրկին պարծեցել է, որ լուծել է 8 պատերազմ և շուտով կլուծի ռուս-ուկրաինականը
4620:00
«Դադարեցնել պատերազմը». Թրամփի կոչը Պուտինին
7319:42
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3 ամսով
5618:48
«Ռուսաստանը ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ է անցկացնում». Մատվիենկո
8418:36
Թուր գեներալ-գնդապետն Ադրբեջանում է
12518:24
«Արեգնազ Մանուկյանին դատարանից ուղեկցեցին տուն»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
9218:18
