Երևան`   +29 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2026 թ.

«Տեղի են ունենում ընդդիմախոսների արժանապատվությունը նվաստացնող գործընթացներ»․ Էդուարդ Շարմազանով

78
Այսօր, 16:54
«Տեղի են ունենում ընդդիմախոսների արժանապատվությունը նվաստացնող գործընթացներ»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ինձ համար միշտ գաղտնիք է եղել, թե ինչպե՞ս մարդը կարող է ինքն իրեն հարգել՝ նվաստացնելով իր նմաններին»։ Մահաթմա Գանդի
Ազատության ու անկախության պայքարի սիմվոլներից Մահաթմա Գանդիի այս խոսքերը կարող են վերաբերել նաև ՀՀ կառավարող շրջանակներին։
Ժամանակին Մահաթմա Գանդիից մեջբերումներ անող այսօրվա կառավարիչները թող հիշեն նրա այս խոսքերը։
Քաղաքական ռեպրեսիաները Հայաստանում չեն սահմանափակվում միայն կալանավորումներով։
Տեղի են ունենում քաղաքական որոշ ընդդիմախոսների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող գործընթացներ ու ատելության քարոզ։
Մի կողմից տեղի է ունենում հետապնդում, մյուս կողմից՝ հետապնդվողների տոտալ պիտակավորում։
«Ժողովրդավարական բաստիոն»-ի երևելիները կռիվ են հայտարարել ոչ միայն քաղաքական այլախոհներին, այլ նաև Գանդիի, Մանդելայի, Սախարովի ժողովրդավարական ժառանգությանը՝ այդ ամենը անելով «ժողովրդավարական Արևմուտքի» լռության պայմաններում։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։