Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2026 թ.

Եղանակն առաջիկայում

63
Այսօր, 08:30
Եղանակն առաջիկայում

Հուլիսի 22-26-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 25-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 22-26-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ը և 25-ին՝ առավելապես կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-26-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-26-ին նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի հուլիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 40.0°C (1989թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 13.1°C (1960թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 26.4°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։