«Իրենց ընդդիմադիր համարող ուժերը պետք է համակարգեն պայքարը»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ լոլիկ աճեցնողներն էին ճանապարհ փակել, այսօր ձկնաբույծներն են կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա անում, որ չեն կարողանում իրենց աճեցրածն իրացնել։ Հանկարծ հարցը չքաղաքականացնենք, չհամարեք, որ լոլիկի ու ձկան չիրացման խնդիրն իշխանության ապիկար, անհեռատես քաղաքականության անմիջական հետևանքն է։ Որևէ փաստ չունեմ, սակայն ենթադրում եմ, որ հիմա բողոքի գործողություններ անող, լոլիկ ու ձուկ աճեցնողների զգալի մասը հունիսի 7-ին քվե է տվե 8 տարի բոլորիս խաբած, Հայաստանին ու հայ ազգին այդքան տառապանքներ պատճառած ՔՊ-ին։ Իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը պետք է համակարգեն, համախմբեն լոլիկ, ձուկ, ծաղիկ, ծիրան, խաղող աճեցնողների, կոնյակ արտադրողների և այլոց պայքարը, այն դարձնեն իշխանափոխության համար քաղաքական պայքարի մաս։ Տարրական բաներ եմ ասում, սակայն դրանք չեն արվում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
