«Եթե հստակ պատասխան չստանանք, գնալու ենք Հակարի կամրջի ուղղությամբ»․ Արսեն Ղուկասյան
![]() «Արդեն 6 տարի մեր իշխանություններից ոչ մի դրական փոփոխություն անհետ կորած զինծառայողների ճակատագրի հարցում չենք ունեցել, հույս էլ չունենք, որ կարող է ունենանք, բայց մեծահոգաբար 1 շաբաթ ժամանակ ենք տալիս իրենց, որ այդ հարցում մեզ հստակեցում տան։ Եթե չէ՝ մենք ծնողներով ենք գտնելու ուղիները»,- Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։ «Մենք գիտենք, որ Ադրբեջանում էլ կան մարդիկ՝ մեր կարգավիճակում, որոնք դեռ 90-ականներից ունեն իրենց անհետ կորածները, փորձելու ենք իրենց հետ խողովակ գտնել՝ փոխադարձ աշխատելու. մենք այստեղ ենք իրենց անհետ կորածների ճակատագրով աշխատելու, իրենք՝ մեր։ Որոշել ենք, որ գնալու ենք Հակարի կամրջի ուղղությամբ, փորձելու ենք Ադրբեջանի՝ նույն կարգավիճակ ունեցող մարդկանց հետ կոնտակտի դուրս գալ։ Ավտոերթով կգնանք մինչև Տեղ գյուղ, այնտեղից դեպի Հակարի կամուրջ՝ ոտքով կքայլենք»,- մանրամասնել է Ղուկասյանը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
