Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 հուլիսի, 2026 թ.

«Թե բա՝ ղեկավար… Մի ծիծաղեցրեք»․ Սոֆյա Հովսեփյան

213
Երեկ, 11:42
«Թե բա՝ ղեկավար… Մի ծիծաղեցրեք»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թե բա՝ ղեկավար… Մի ծիծաղեցրեք։
Մեկ էլ, խնդրում եմ, երբ Նիկոլին Ստալինի հետ եք համեմատում՝ մի քիչ զգույշ եղեք։ Այո՛, ստալինյան բռնաճնշումները, հատկապես մեր ազգի համար, ծանր և անդառնալի հետևանքներ են ունեցել։ Բայց մի մոռացեք նաև, որ Ստալինը ղեկավարել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, որն ավարտվել է հաղթանակով։
Իսկ Արցախի պատմությունը մեկ գրիչով «սևագրողին», հետո էլ ռետինով «ջնջողին» նրա հետ մի՛ համեմատեք։
Տեսանելի միայն մեկ բան է լավ ստացվում՝ պատժել ՀԱՅԻՆ, հենց ՀԱՅԻՆ։ Իսկ մյուսներին չի պատժում. հավանաբար հաճույքը մեծ չի»:

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան