«Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն անշառ թեմաներով հանրության ուշադրությունը շեղում է լուրջ հարցերից». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է, սակայն արձակուրդում էլ չի հանգստանում, հանրությանը տեղեկացնում է ՀԴՄ կտրոն վերցնելու անհրաժեշտության մասին, պատմում է թատրոնները հանդիսատեսներով լի լինելու մասին և այլն։ Իսկ այդ ընթացքում կառավարությունը հուլիսի 16-ի նիստում հաստատեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը՝ մեկնարկելով դրա վավերացման գործընթացը։ Կառավարության նիստին քննարկվեց նաև ԹՐԻՓ հիմնադրամի հարցը, որը կղեկավարի Կոնստանտին Սոկոլովը։ Նույն Սոկոլովի ղեկավարած ամերիկյան ընկերությունը Թեղուտի հանքի նոր սեփականատերն է, նաև հեռահաղորդակցության «Վիվա Արմենիա» ընկերության սեփականատերերից։ Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն անշառ թեմաներով հանրության ուշադրությունը շեղում է վերոհիշյալ գործարքների հետ կապված լուրջ հարցերից։ Սերժ Սարգսյանն էլ կարևոր դեպքերից առաջ երկրից թռչում էր»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
