«Հայաստանը բերված է «Կիսաբաց լուսամուտների» ռեժիմի»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «2020–ի պատերազմից հետո հայկական քաղաքական «երկնակամարում» հայտնվեց Արզաքանցյան–Ռոտենբերգ զույգը։ Սա ինքն արդեն ախտորոշում է հայաստանյան հանրային–քաղաքական համակարգի ու միջավայրի համար, թեեւ մյուս կողմից, աղետը, ողբերգությունը այն աստիճանի է շոկի ենթարկում հանրային օրգանիզմը, որ այն կորցնում է նվազագույն դիմադրունակությունն ու ֆիլտրերն անգամ։ Իսկ զույգը սկսեց լայն թափով զբաղվել «քաղաքականությամբ», նույնիսկ ինչ որ կուսակցություն բացեցին, անգամ կարծես թե մասնակցեցին 2021–ի արտահերթ ընտրությանը, հետո Արզաքանցյանին որպես արտախորհրդարանական ուժ ընդունում էին կառավարությունում՝ Փաշինյանի մակարդակով։ Իսկ ի՞նչ էր իրականում անում զույգը, ինչո՞վ էր զբաղվում իրականում։ Զբաղվում էր սպառողական հասարակության բնազդները սրելով։ Իրականում, զույգը «նրբորեն» ցուցադրում էր իր շքեղ կյանքը, այլ ոչ թե գործնականում «տապակվում» հասարակական–պետական խնդիրներով։ Եվ հենց այդ նպատակով էլ թերեւս նրանք «հայտնվեցին» հետպատերազմական «երկնակամարում»։ Իհարկե նրանք միակը չեն, պարզապես այս մասին մտորելու նոր առիթ էր համացանցում պատահած տեսանյութը, որտեղ՝ արդեն կարծես թե «քաղաքականությունից» հեռացած Արզաքանցյանը շարունակում է ներկայացնել իր շքեղ ու անհոգ կյանքը, շրջագայությունները, ճամփորդությունը, ժամանցը։ Կարծես թե կա միայն մեկ տարբերություն՝ չկա «կողակից» Ռոտենբերգը։ Հետաքրքիր է՝ համահունչ են կառավարական «բարձր թրենդին»։ Բայց, կողակցի բացակայությունը, իհարկե, միայն սրում է զգացողություններն ու ավելացնում էպատաժը։ Չէ՞ որ ի վերջո Հայաստանը բերված է «Կիսաբաց լուսամուտների» ռեժիմի, եւ այդ սուր զգացողությունները միայն բարձրացնում են դիտարժանությունը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Կանխվել է 16 մլն ռուբլու ապօրինի արտահանումը Հայաստան»․ ՌԴ մաքսային ծառայություն
1616:12
Գարեգին Բ-ի վերաբերյալ գործով դատական առաջին նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2816:06
Գարեգին Երկրորդը ժամանեց դատարան (տեսանյութ)
5016:00
«Խցանումը Արգավանդից մինչև Մայր Աթոռ է․ գնում են սատարելու Հայրապետին»․ Նիկողոս Հովհաննիսյան
7315:30
«Ինձ համար սա վերջին կետն է»․ Գայանե Ասլամազյան
7315:12
«Համազգային ամոթի օր․ հանրությունը թույլ տվեց, որ դատեն կաթողիկոսին»․ Արեգ Սավգուլյան
12711:48
