«Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, 1 ամսով կասեցվել են «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, և կրկին ստուգումներ են սկսվել, երբ ընդամենը վերջերս էին արել և խախտումներ չէին հայտնաբերել: Մեր աղբյուրն ասում է, որ վերևից «վիզ են դրել» «կեղտ» գտնել նրա վրա ու ազատել։ Քրեակատարողական ծառայության 35-ամյա պետ Ծովինար Թադեւոսյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է միայն այն արժանիքի համար, որ Սրբուհի Գալյանի մտերիմն է, չի հանդուրժում փորձառու կադրերին, հատկապես՝ նրանց, որոնք հակադրվում են իրեն, առարկում իր հրամաններին, ինչը եղել է Ղազարյանի դեպքում։ Նրան այդ հարցում աջակցում է տեղակալ Սահակ Գրիգորյանը։ Նախ «Արթիկ»-ի ռեժիմի պետ Արթուր Դանիելյանին են ազատել, ստիպել, որ պետի դեմ «ցուցմունք» տա, նա հրաժարվել է ու կորցրել աշխատանքը: Հիմա կենտրոնացել են պետի վրա։ Մեր աղբյուրի պատմելով՝ արշալույսները խաղաղ չեն նաև «Գորիս» ՔԿՀ-ում։ Այստեղ էլ օրերս երկու հերթափոխի աշխատակիցներ միասին ազատման դիմումներ են գրել՝ հոգնելով ստեղծված վիճակից, երբ ամեն անկապ պատճառով ստուգումներ են անում»։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
