«Կա՛մ ջուր չունենք, կա՛մ որ տալիս են՝ թունավորվում ենք»․ Բյուրեղավանի բնակիչներ
![]() Այսօր Բյուրեղավանի բնակիչները հավաքվել են համայնքապետարանի շենքի մոտ՝ պահանջելով լուծել խմելու ջրի խնդիրը, որի պատճառով, ըստ բնակիչների, թունավորման հերթական դեպքերն են տեղի ունեցել։ «Բյուրեղավանում ջրի խնդիրը դառել ա մեր մեծագույն խնդիրը։ Անտեր վիճակ է տիրում. կամ ջուր չունենք՝ ժամով ա, 3 ժամ, կամ որ ջուր են տալիս՝ թունավորվում ենք։ Սա բիզնե՞ս ա, որ խանութի ջրերը ծախվեն»,- Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասել է բնակիչներից մեկը։ Մեկ այլ բնակիչ էլ նշել է․ «Սա էլ արդեն որերորդ դեպքն է՝ խմելու ջրից մարդկանց ինքնազգացողությունը վատանում է։ Նախկինում ևս եղել են նման դեպքեր, ու ամեն անգամ մտածել ենք, որ պատասխանատուները հետևություններ կանեն։ Բայց ստացվում է՝ ոչ ոք հետևություն չի անում, իսկ բնակչությանը մատակարարվում է անորակ ջուր, որը դառնում է թունավորումների պատճառ։ Պահանջում ենք, որպեսզի համայնքապետ Հակոբ Բալասյանը կտրուկ մոտեցում ցուցաբերի «Վեոլիա ջրի» նկատմամբ, ու հարցը մեկընդմիշտ լուծվի»։ Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական աշխատնիշները՝ ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ: Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։ Քիչ առաջ հաղորդագրություն է տարածել նաև «Վեոլիա ջուր»-ը՝ հայտնելով, որ «ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ |

«Սրա մասին խոսի, ոչ թե «ռուս պուտա**եքի»»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6610:54
«Երբ հերթական պաշտոնյան խոսում է խցանումներից, հիշեցնում եմ պատճառները»․ Ավետիք Քերոբյան
8610:42
«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
6810:24
«Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել»․ Տիգրան Աբրահամյան
7110:00
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
10407:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
12402:00
