«ԿԸՀ-ն գրանցեց հանրաքվեի նախաձեռնությունը»․ «Եվրասիական Ալյանս»
![]() «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը տեղեկացնում է. «ԿԸՀ-ն հանրաքվեի նախաձեռնություն գրանցեց։ Այսօր Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը գրանցեց Հայաստանի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու քաղաքացիական նախաձեռնությունը, որի նպատակն է լրացում մտցնել ՀՀ սահմանադրության մեջ։ Հանրաքվեի նախագիծը գրանցման է հանձնել Նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած Ալյանս կուսակցության կողմից ձևավորված «Եվրասիական Ալյանս» անվամբ նախաձեռնությունը։ Սահմանադրության մեջ լրացում կատարելու նպատակն է չեզոքացնել և կանխել 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ-ում ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքից բխող տնտեսական և սոցիալական վտանգներն ու ճգնաժամը ԵՄ և ԵԱՏՄ մաքսային կարգավորումների անհամատեղելիության հետևանքով։ Նախագծով առաջարկվում է սահմանադրությամբ արգելել ՀՀ-ին ստորագրել այնպիսի միջպետական պայմանագրեր, որոնք ուղիղ հակասության մեջ են մտնում ՀՀ-ի կողմից ստորագրված և արդեն գործող այլ միջպետական պայմանագրերի հետ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 2015 թվականի դեկտեմբերի 6-ի օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4. Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված, վավերացված և գործող օրենքներին և միջազգային պայմանագրերին ուղղակիորեն հակասող օրենքներ և միջազգային պայմանագրեր չեն կարող ստորագրվել և վավերացվել»: Մանրամասն հիմնավորումները ներկայացված են ամբողջական փաստաթղթի մեջ»։ Աղբյուրը` Տիգրան Ուրիխանյան |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
