Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի հետ կապված իրադարձությունների մասին
![]() Միջազգային օլիմպիական կոմիտեն տեղյակ է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շուրջ իրադարձություններից, կապ է հաստատել Հայաստանի ազգային կառույցի հետ ու փորձում է լուծումներ գտնել․ «Ազատությանը» հայտնել են ՄՕԿ-ից: «ՄՕԿ-ն ուշադիր դիտարկում է բոլոր հանգամանքները և փորձում է պատշաճ լուծումներ գտնել՝ պաշտպանելու ՀԱՕԿ-ը՝ որպես կառույց և երաշխավորելու Հայաստանում Օլիմպիական շարժման ու մարզիկների շահերը»,- «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան արձագանքել են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից: Թե ինչ լուծումներ են դիտարկվում, միջազգային կառույցը չի բացահայտել: Գործարար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից ի վեր, անցած երկուշաբթիից կապարակնքված են նաև ՀԱՕԿ-ի և ՀԱՕԿ-ի մարզաբազա հանդիսացող «Օլիմպավան» կենտրոնի դռները: Ավելի քան 10-ն օր է իրավապահները չեն հանրայնացրել՝ ինչու են կասեցրել օլիմպիական ազգային կառույցի աշխատանքը, ինչ հնարավոր չարաշահումներ են հայտաբերել կամ փնտրում այնտեղ: ՄՕԿ-ը անպատասխան է թողել «Ազատության»հարցը, թե ինքը որպես ազգային կառույցը վերահսկող մարմին՝ վերջին տարիների առանձնին ստուգումներ կամ աուդիտ անցկացրե՞լ է ՀԱՕԿ-ում: Չեն պատասխանել նաև հարցին, թե այս զարգացումները ինչպես կարող են անդրադառնել Հայաստանի օլիմպիկական վարկանիշի վրա: |

Թրամփը հակված է ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական գործունեությունն Իրանում. #The Wall Street Journal
21601:32
«Հունիսի 7-ից հետո Հայաստանում այլևս չկա ո՛չ օրենք, ո՛չ Սահմանադրություն, ո՛չ կարմիր գծեր». Արման Աբովյան
11300:36
«Քաղաք կառավարելը նշանակում է տարբերել առողջ ծառը վտանգավոր ծառից». Հայկ Կիրակոսյան
101Երեկ, 23:48
«Իրավիճակը կարող է «արդարացում» ունենալ միայն 2 դեպքում». Հարութ Ուլոյան
102Երեկ, 23:30
«Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
118Երեկ, 23:24
Զելենսկին ՊՆ նախարարի թեկնածու է առաջադրել ՆԳՆ ներկայիս նախարարին
164Երեկ, 23:22
