Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 08 օգոստոսի, 2026 թ.

«Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին մեկուսացված պահելու համար». Տիգրան Աբրահամյան

136
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2026 թ., 10:18
«Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին մեկուսացված պահելու համար». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում։
Ճնշող մեծամասնության դեպքում սահմանափակվում է նույնիսկ պատգամավորների՝ այդ մարդկանց այցելելու հնարավորությունը։
Իշխանությունն անում է առավելագույնը՝ վերջիններիս մեկուսացված պահելու, քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար»: