Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 հուլիսի, 2026 թ.

«Իրավիճակը կարող է «արդարացում» ունենալ միայն 2 դեպքում». Հարութ Ուլոյան

56
Երեկ, 23:30
«Իրավիճակը կարող է «արդարացում» ունենալ միայն 2 դեպքում». Հարութ Ուլոյան

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ մամուլի տեղեկատվության՝ Ծառուկյանին վարձակալության իրավունքով պատկանող «Մուլտի վելնեսը» փոխանցվել է քաղաքապետարանին:
Տվյալ իրավիճակը կարող է «արդարացում» ունենալ միայն 2 փոխկապակցված դեպքերում.
1. Ամենասեղմ ժամկետներում քաղաքապետարանը պետք է ամբողջովին ապամոնտաժի Օղակաձև զբոսայգու տարածքում գտնվող տվյալ շինությունը՝ վերականգնելով այգին և փոխհատուցում տրամադրելով Ծառուկյանին:
2. Նույն ընթացքում ապամոնտաժվում են տվյալ օբյեկտին հարակից և այլոց պատկանող օբյեկտները և դրանց տարածքները վերադարձվում են հանրությանը:
Եթե տվյալ փոխկապակցված քալերը չեն արվում, ապա հերթական անգամ ապացուցվում է, որ թՔՊ-ի նախաձեռնած տվյալ կապիկությունն ընդամենը կոնկրետ անձի դեմ իրականացվող շոու է»:

Աղբյուրը`   Հարութ Ուլոյան