2020թ․ Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
![]() ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ « ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2020 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բակում մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, Ա․Պ․-ի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2021 թվականի սեպտեմբերի 29-ին 7 համակատարողների մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, իսկ սպանությանն օժանդակող անձի՝ Ա․Մ․-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 2026 թվականի հունիսի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից Ա․Մ․-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են սահմանափակ խոցելիությամբ ինքնաշեն ողորկափող հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Ա․Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը) և Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելը և պահելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
