«Քննիչ, դատախազ, դատավոր պարկեշտ աշխատում են, մեկ էլ գալիս է քաղաքական հրահանգը, խառնվում են»․ Տաթևիկ Սողոյան
![]() «Դատական համակարգի քաղաքականացված լինելը դժգոհություն է առաջացնում պետական ծառայողների մոտ, բայց խորը ծառայամտությունը հաղթում է այդ դժգոհությանը»,- «Հայաստանն ավտորատարիզմի ճանապարհին» թեմայով քննարկման ժամանակ ասել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ «Երբ կուլիսների հետևում հարցնում եմ կամայականություններ կատարող իրավապահ համակարգի աշխատողներին, թե կա՞ մի սահման ապօրինությունների, որ չեք անելու, պատասխանում են մոտավորապես այս տրամաբանությամբ՝ դե միշտ էլ եղել է, միշտ էլ արել ենք, միշտ էլ կանենք, իսկ հարցին, թե արդյոք այս ծավալի է եղել, ասում են՝ հիմա մի քիչ շատ է»,- շարունակել է փաստաբանը։ «Մի քանի տարի շատ նորմալ, պարկեշտ մարդիկ քննիչ, դատախազ, դատավոր են աշխատում, մեկ էլ գալիս է քաղաքական առաջին հրահանգը, մարդիկ խառնվում են, մի հատն անում են, հետո երկրորդն է գալիս, երրորդը և այդպես շարունակ։ Մարդիկ կամ այդ հոսքի տակ ընկնելով անում են, կամ ասում են՝ այս գործն ինձնից վերցրեք, կամ ես եմ գնում»,- նշել է Սողոյանը։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
