Երևան`   +36 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 հուլիսի, 2026 թ.

«Ծառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է». Մեսրոպ Առաքելյան

65
Այսօր, 16:06
«Ծառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է և չունի որևէ իրավական և տնտեսական հիմնավորում։
Ենթադրյալ չարաշահումները վերաբերում են բացառապես հարկերից խուսափելուն, որոնք չեն կարող հիմք հանդիսանալ բիզնես գործունեության փակման համար։ Հարկերից խուսափելու դեպքում, ընկերությունները պետք է վճարեն հարկերը՝ համաձայն օրենսդրության, իսկ համապատասխան աշխատակիցները կրեն օրենքով սահմանված պատիժ, եթե կատարել են հանցագործություն։
Բիզնես գործունեությունը կարող է փակվել, եթե չունեն ոլորտային թույլտվություններ, կամ խախտումներ են արել, որոնք կարող են վնասել սպառողներին և այլն, բայց կրկին ու կրկին՝ ենթադրյալ հարկ չվճարելու համար բիզնես փակելը դասական խուլիգանություն է պետական կառույցների կողմից»:

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան