Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե գործարանը չբացեն, ամեն ինչի ընդունակ ենք»․ «Մուլտի տաբակ»-ի աշխատակից

198
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2026 թ., 11:54
«Եթե գործարանը չբացեն, ամեն ինչի ընդունակ ենք»․ «Մուլտի տաբակ»-ի աշխատակից

«Պահանջում ենք գործարանը բացեն՝ աշխատենք։ Բոլորս վարկերի, պարտքերի տակ ենք։ Սենց ո՞նց կլինի։ Արդեն 9 օր է՝ չենք աշխատում։ Եթե գործարանը չբացեցին, ամեն ինչի ընդունակ ենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Մուլտի տաբակ»-ի աշխատակցուհիներից մեկը։

Արդեն հայտնել էինք, որ Ծառուկյանին պատկանող ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել կապարակնքված աշխատավայրը։