«ԱՄՆ/Իսրայել-Իրան պատերազմի ելքից է կախված նաև TRIPP ճակատագիրը». Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ-ի դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում: Արևմտյան տեղեկատվական աղբյուրները հաղորդում են նաև Իրանի մասշտաբային կորուստների մասին: Հորմուզի նեղուցը կրկին փակ է և համաշխարհային տնտեսության կորուստները ընկնում են աշխատավոր մարդկանց ուսերին: Միթե վաշինգթոնյան ստրատեգները, որոնք Սպիտակ տանը որոշումներ էին ընդունում միջուկային զենքից Իրանին զրկելու համար պատերազմ սկսելու մասին, չգիտեին, որ դրանով Թեհրանին տալիս են տասնապատիկ գուցե և հարյուրապատիկ ավելի հզոր զենք՝ Հորմուզի նեղուցը փակելու պատրվակ: Միջնակարգ դպրոցի աշխարհագրություն առարկան «գերզարգացած» ամերիկյան դպրոցներում դասավանդո՞ւմ են, թե ոչ: Վերլուծաբաններից շատերը մեղքը գցում են Իսրայելի վարչապետի վրա, բայց սա արդարացում չէ: Ի դեպ, ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքները, միջնորդական առաքելությունները և վերջերս կնքված զինադադար/համաձայնագիրը վկայում են գործընթացին մասնակցող դիվանագետների անարդյունավետ աշխատանքի, անիրատեսական պահանջների, պարտավորությունների և փոխզիջումային տարբերակ գտնելու անկարողության մասին: Պաթոսով հայտարարություններից բացի հանրությունն այլ բան չի տեսնում: Երբ հրապարակվեց կնքված փաստաթուղթը, անմիջապես ծնվեց դրա իրականացման անհնարինության համոզմունքը: Որքան ցավալի է, որ դիվանագետների անարդյունավետ աշխատանքի հետևանքով շարունակվում են զոհերն ու կորուստները: Պետական և դիվանագիտական ամենաբարձրաստիճան պաշտոնյաների խոսքը հավաստի չէ այլևս: Օրինակ, Վաշինգթոնում ազդարարում են իրանական բանակի հարվածային կարողությունների ոչնչացման մասին, այնինչ, այսօր տեղեկատվական աղբյուրները հաղորդում են ամերիկյան ռազմաբազաները հզոր բալիստիկ հրթիռներով հարվածելու մասին: Թեհրանը առաջադրել է նոր ուլտիմատում՝ ոչ մի ամերիկացի զինվոր տարածաշրջանում չպետք է մնա, իսկ Հորմուզի նեղուցը այսուհետ իրանական վերահսկողությամբ վճարովի կապուղի է լինելու և վերջ: Ահա և միջուկազերծման պլանի արդյունքը: Վատն այն է, որ օգտվելով ստեղծված իրավիճակից, Իսրայելը ծավալվում է Լիբանանում: Իմ ենթադրությամբ Թրամփի վարչակարգն այժմ աշխատում է տարածաշրջանում ստեղծել հակաիրանական դաշինք, որն ի վիճակի կլինի ցամաքային գործողություններ սկսել: Այդ նպատակով հատկապես մեծ հույսեր են կապում Թուրքիայի հետ, Անկարային զիջումներ են արվում, F-35 կործանիչներ են խոստանում, փորձում են շահագրգռել իրաքյան Քրդստանին և այլն: Բայց դժվար, թե հաջողվի այդ ցամաքային գործողությունը: Եվրոպական դաշնակիցներն էլ խոսքից գործի չեն անցնում: Թրափին Մեծ Յոթնյակի գագաթնաժողովին խոստումներ տվեցին, փորձելով վերականգնել ամերիկյան օգնության ծավալները ուկրաինական ճակատում: Թրամփն ասաց այո, բայց, եթե իրանական ճակատում սրացումը շարունակվի, այլ որոշումներ կընդունվեն Զելենսկու հետ կապված: Ի դեպ ես մնում եմ այն կարծիքին, որ ԱՄՆ/Իսրայել-Իրան պատերազմի ելքից է կախված նաև TRIPP ճակատագիրը»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Քինախնդիր ու կյանքից նեղացած նիկոլից ավելին սպասել ուղղակի չէր կարելի»․ Հայկ Աթոյան
2717:24
«Խուստուփի գագաթին ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6217:00
«Ոչ մի վերահսկողություն, ոչ մի սանիտարական ռեյդ»․ Սուրեն Ներսիսյան
6516:42
«Պասերով խաղ է․ արդյունքում՝ Արցախն այլևս հայկական չէ»․ Կարեն Հեքիմյան
6116:30
«Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի»․ Դանիել Իոաննիսյան
8516:00
«Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9215:30
