Էրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներին
![]() Անկարայում կայացած՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դաշնակից երկրների ղեկավարներին նվերներ է տվել, որոնք էլ հայտնվել են համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Euronews»-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և մի շարք այլ երկրների ղեկավարներ, բացելով իրենց տրված շքեղ փայտե տուփերը, դրանում հայտնաբերել են կինոաշխարհից հայտնի «Կեղտոտ Հարրի»-ի (Dirty Harry) կերպարի կողմից օգտագործվող «.357 Magnum» ատրճանակի թուրքական տարբերակը։ Նվերը լուրջ խուճապ է առաջացրել հատկապես Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերի անվտանգության աշխատակիցների շրջանում, ովքեր Բրյուսելի օդանավակայանում թղթե տոպրակի մեջ նկատել են քրոմապատ զենքի տուփը։ Առավել մեծ իրարանցում է առաջացրել այն փաստը, որ տուփի մեջ եղել է նաև 6 մարտական փամփուշտ, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել պետության ղեկավարների ինքնաթիռներում ապահովվող անվտանգության պայմանների տեսանկյունից։ Արդյունքում, որոշ պատվիրակություններ չեն կարողացել զենքը տանել իրենց երկիր, իսկ ոմանք էլ այն թողել են Անկարայում։ Էրդողանի նվիրած «Gümüşay .357 Magnum»-ը Թուրքիայի պետական «MKE» ռազմարդյունաբերական ընկերության արտադրանքն է, որի վրա փորագրված են եղել առաջնորդների անունները, Թուրքիայի դրոշն ու ՆԱՏՕ-ի խորհրդանիշը։ Զենքից բացի, Էրդողանը առաջնորդներին է հանձնել նաև իր անգլերեն կենսագրական գիրքը՝ «The Politics of Courage: Erdoğan and the Rise of Türkiye» (Համարձակության քաղաքականություն. Էրդողանը և Թուրքիայի վերելքը), թանաքամանով գրիչ և անձնական նամակ։ Այս մասին գրել է «Էրմենիհաբեր»-ը: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
