Վրաստանում փոխվել են օտարերկրացիներին աշխատանքային կացության թույլտվության տրամադրման կարգը և պայմանները
![]() Վրաստանի կառավարության որոշմամբ՝ փոփոխվել են օտարերկրացիներին աշխատանքային կացության թույլտվության տրամադրման կարգը և պայմանները, գրում է aliq.ge-ն: «Վրաստանում կացության թույլտվության տրամադրման հարցի քննարկման և որոշման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ հուլիսի 9-ին ընդունված փոփոխություններով հստակեցվել է, որ եթե օտարերկրացին իրականացնում է «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքով նախատեսված գործունեություն, ապա, այլ փաստաթղթերի հետ մեկտեղ, նա պետք է ներկայացնի այդ գործունեությունը հավաստող փաստաթուղթ։ Եթե օտարերկրացին օբյեկտիվ պատճառներով չի կարող ներկայացնել ստանդարտ տեղեկանքներ, հնարավոր է ներկայացնել այլ հավաստի ապացույցներ, որոնք կհաստատեն, որ գործատուի տարեկան շրջանառությունը համապատասխանում է պահանջներին։ Մասնավորապես՝ շրջանառության նվազագույն շեմը կազմում է 50 հազար լարի յուրաքանչյուր օտարերկրացու համար սովորական ձեռնարկությունների դեպքում և 35 հազար լարի յուրաքանչյուր օտարերկրացու համար՝ կրթական և բժշկական հաստատությունների դեպքում։ Եվս մեկ փոփոխություն վերաբերում է նորաստեղծ ընկերություններին. եթե ընկերությունը հիմնադրվել է 3 ամսից ոչ շուտ, ունի առնվազն 3 օտարերկրացի աշխատակից, և տվյալ օտարերկրացու համար աշխատանքային կացության թույլտվությունը տրվում է առաջին անգամ, ապա շրջանառությունը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա։ Դրա փոխարեն ներկայացվում է միայն ընկերության տեղեկանքն օտարերկրացի աշխատակիցների թվի վերաբերկալ։ Այդուհանդերձ, նման դեպքերում կացության թույլտվությունը տրվում է միայն 6 ամիս ժամկետով։ Որոշակի դեպքերում աշխատանքային կացության թույլտվություն հայցող օտարերկրացուց կարող է պահանջվել տեղեկատվություն ներկայացնել ձեռնարկության չափի կատեգորիայի (կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող անձի կարգավիճակի) վերաբերյալ։ Այս տվյալները հիմնվում են Հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների և աուդիտի վերահսկողության ծառայության պորտալում (reportal.ge) առկա հրապարակված տեղեկատվության վրա։ |

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող ռազմաբազաներին
011:30
Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի հինգ երկրներում գտնվող ամերիկյան թիրախներին
8110:36
«Առաջիկայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր ճնշումներ կլինեն Հայաստանի նկատմամբ». Նաիրի Հոխիկյան
8410:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում (լուսանկար)
11008:30
«Փոքրիկ Հիտլերիկը մեզանից լավ գիտի, թե ինչ կեղծիքներով է վերարտադրվել»․ Հարություն Խաչիկյան
20401:06
«Երիտասարդությանը պետք է տալ հարթակ և գործիքներ՝ ինքնադրսևորվելու»․ Հրայր Կամենդատյան
19200:54
