«Ո՜վ իմանար, որ Հայաստանում կլինի նույն իրավիճակը». Արեգա Հովսեփյան
70
Այսօր, 10:24
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ՝ Արեգնազ Մանուկյան Մենք՝ հայերս, նախկինում ինքնավստահ կերպով և արդարացիորեն քննադատում էինք Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին քաղաքական հետապնդումների, ընտրովի արդարադատության և մարդու իրավունքների խախտումների համար։ Ո՜վ իմանար, որ Հայաստանում կլինի նույն իրավիճակը: Հայաստանը Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից պետություն է։ Այս միջազգային պայմանագրերով երաշխավորում է յուրաքանչյուր անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը, արդար դատաքննության, կարծիքի ազատ արտահայտման, խաղաղ հավաքների և միավորումների ազատության, ինչպես նաև օրենքի առջև հավասար պաշտպանության իրավունքը՝ առանց խտրականության։ Դրանք նաև պարտավորեցնում են պետությանը բացառել կամայական ազատազրկումը, քրեական հետապնդման չարաշահումը և խտրականության ցանկացած ձև, այդ թվում՝ քաղաքական համոզմունքների կամ հասարակական և քաղաքական կյանքին մասնակցության հիմքով։ Ինչին ամենօրյա ռեժիմով մենք ականատես ենք լինում Հայաստանում: Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն բազմիցս ընդգծել է, որ պետությունները պարտավոր են պաշտպանել կանանց քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ճնշումից, ապահովել նրանց հավասար հասանելիությունը արդարադատությանը և բացառել ցանկացած խտրականություն քրեական օրենքի կիրառման ժամանակ։ «Դեպի Եվրոպա ձգտող» Նիկոլ կեղծարարի օրոք ,սակայն, քրեական հետապնդումները օգտագործվում են որպես քաղաքական հակառակորդների վրա ճնշման գործիք, իսկ խափանման միջոցը վերածվել է պատժի ձևի՝ դեռևս դատավճռի կայացումից առաջ, ազատությունը սահմանափակվում է ոչ թե արդարադատության անհրաժեշտությամբ, այլ քաղաքական նպատակահարմարությամբ, ավելի կոնկրետ մեկ անձի քմահաճույքով: Սա արդեն ոչ թե ներքին քաղաքականության, այլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունյան հարց է։ Հայաստանի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չիրականացման հարց է: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: Ուժեղ Հայաստան լինելու է»: