Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հուլիսի, 2026 թ.

Մհեր Ախտոյանն և հայրը արտերկրում անհետացել են. «Հրապարակ»

84
Այսօր, 09:06
Մհեր Ախտոյանն և հայրը արտերկրում անհետացել են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը և հայրը արտերկրում անհետացել են։ Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Հայաստանը լքել էր Վալոդյա Գրիգորյանի սպա­նությունից 10 օր առաջ, այժմ մեղադրյալի աթոռին են նրա ազգական Նարեկ Օհանյանը և սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը։
Մեր տեղեկություններով՝ Մհեր Ախտոյանի մայրը նույնպես ամուսնու և որդու հետ մեկնել էր արտերկիր, ըստ բարեկամների՝ նա ՀՀ է վերադառնում առանց ամուսնու և որդու։ ՀՀ իրավապահները չգիտեն, թե ինչ է կատարվել դրսում: Քննչական կոմիտեից ասացին, որ Ախտոյանների «անհետանալու» հետ կապված վարույթ չկա»: