Եվրոպայի խորհուրդը կոչ է անում բարելավել փողերի լվացման հետապնդումները և ակտիվների վերականգնումը Հայաստանում
![]() Եվրոպայի խորհրդի՝ փողերի լվացման դեմ պայքարի մարմնի՝ MONEYVAL-ի գնահատմամբ՝ չնայած ապօրինի ակտիվների վերականգնմանն ուղղված զգալի ջանքերին, Հայաստանը դա քաղաքական նպատակ չի դարձրել: Կառույցը նման եզրահանգման եկել է՝ ուսումնասիրելով հանցավոր եկամուտների բռնագանձման ոլորտում Հայաստանի ձեռք բերած արդյունքները: Զեկույցի հեղինակներն անցած հոկտեմբերին են իրականացրել ուսումնասիրությունը Հայաստանում: «Թեև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգի ներդրումն ուժեղացրել է երկրի՝ ապօրինի ակտիվները բռնագանձելու կարողությունը, MONEYVAL-ը կոչ է անում վերանայել բռնագանձման համակարգի բոլոր փուլերը, ինչպես նաև ընդլայնել հանցավոր եկամուտների հայտնաբերման, կալանադրման և բռնագանձման համար անհրաժեշտ փորձն ու ռեսուրսները», - նշված է զեկույցում: Եվրոպայի խորհուրդը Հայաստանի իշխանություններին կոչ է անում ավելի խորը վերլուծության ենթարկել արտաքին սպառնալիքները, ահաբեկչության ֆինանսավորումը և վիրտուալ ակտիվների հետ կապված ռիսկերը։ Համարում են, որ հետագա բարելափոխումներ են անհրաժեշտ անշարժ գույքի ոլորտում ռիսկերի գնահատման, ինչպես նաև օպերատիվ համագործակցության մեխանիզմների հարցում։ Միաժամանակ գովեստի արժանի են համարում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ընկալման ուժեղացմանն ուղղված ջանքերը, իսկ այդ ռիսկերի հասցեագրմանն ուղղված ազգային քաղաքականությունն ու ռազմավարությունները «բավարար» են որակել: Գնահատումից հետո Հայաստանը ստացել է գործողությունների ճանապարհային քարտեզ, որը պետք է կատարի երեք տարվա ընթացքում։ Իշխանությունները պարտավոր են զեկուցել MONEYVAL-ին արձանագրած առաջընթացի մասին։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
