«Հիմա էր պետք Ծառուկյանին փռել գետնին, որ գյուղացին ու ուսուցիչը, բժիշկն ու դերասանը դա տեսնեն ու սսկվեն». Արթուր Դանիելյան
![]() «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրռումը. «Հանրային տիրույթում պարբերաբար կրկնվող մի պատում կա: Իշխանությունների հերթական ցինիկ երեսպաշտության դրսևորումից բորբոքված շերտերը զարմանում են, թե ինչու որոշ, առանձին վերցված խմբերի ներկայացուցիչներ, լուռ են: Էս օրերին լուռ են Ծառուկյանի հովանու ներքո աճած սպորտսմենները: Տարիներ շարունակ լուռ են իրավապաշտպանները, բնապահպաններն ու քաղ ակտիվիստները: Մեծ առումով լուռ են նաև սնանկության եզրին հայտնված գյուղատնտեսական և վերամշակման ոլորտի ներկայացուցիչները, որոնք նախկինների օրոք ամեն կարկուտից հետո ապստամբություն էին ծրագրում: Առողջապահական ապահովագրություն մտցնելու ժամանակ լուռ էին բժիշկները, իսկ հիմա, երբ անվճար բուժօգնությունը նորից դարձավ վճարովի, լուռ են հիվանդները: Լուռ էին գեներալները, հայրենասերները, արվեստագետները, ուսուցիչները, նորակառույցների բնակիչները, լույսի ու ջրի սպառողները, վարկառուները և վարկատուները: Վերջիվերջո լուռ են բոլոր էն մարդիկ, ովքեր խանութ մտնելիս առևտուր են անում Մոնակոյի գներով, բայց ապրում են Իսլամաբադին հարիր պայմաններում: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
