«ՀԷՑ-ի պետականացման գործընթացը հետաձգվում է». Ռոմանոս Պետրոսյան
![]() ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆակտոր»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2026 թվականի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանն է ներկայացվել շուրջ 46,7 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր։ Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսվում է վերակառուցել շուրջ 500 կմ օդային և գրեթե 100 կմ մալուխային գծեր, կառուցել 27 նոր բաշխման ենթակայան, մի շարք բարձր լարման ենթակայաններ և իրականացնել ցանցի լայնածավալ արդիականացում՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներով վերազինմամբ։ Նա նաև նշել է, որ ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մեկնարկը հետաձգվում է․ հուլիսի երկրորդ կեսի փոխարեն հարցը Կառավարության նիստի օրակարգում կարող է ընդգրկվել ավելի ուշ։ Մինչև հանրային գերակա շահ ճանաչելը պետք է հանրային լսումներ կազմակերպվեն։ «Ենթադրում եմ՝ օգոստոսի առաջին կեսում կքննարկվի, գուցե նոր Կառավարության օրակարգային հարցերից մեկը լինի հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը։ Այսօր ավարտվում է ՏԿԵ նախարարության կողմից e-draft համակարգում ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագծի քննարկումը, որը սկսվել էր հունիսի 22-ից։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
