Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

227
Երկուշաբթի, 06 հուլիսի, 2026 թ., 21:12
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 7-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 8-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի հետևյալ գյուղերի ջրամատակարարումը

Ծովազարդ
Բերդկունք
Հայրավանք
Լճափ
Չկալովկա
Նորաշեն
Լճաշեն

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն է հայտնում ըմբռնման համար: