Կապարակնքվել են «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող հյուրանոցները
![]() ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ խուզարկությունները «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններում ավարտվել են. կապարակնքվել են նաև Ծաղկաձորում գտնվող «Մուլտի ռեսթ» հյուրանոցային համալիրը, «Մուլտի ռեսթ ռեզորթ» հյուրանոցային համալիրը, «Ռոյալ սքայ» հյուրանոցային համալիրը, Աբովյանի խճուղու վրա գտնվող «Մուլտի գրանտ» հյուրանոցային համալիրը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ կապարակնքվել են «Արարատցեմենտ»-ը, Երևանի «Արարատ» կոնյակի գինու և օղու գործարանը, «Մուլտի սթոուն»-ը, ՀԱՕԿ-ը: «Շուրջ մեկ տասնյակ ընկերություններ, որոնք գործում են «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում, դադարեցրել են իրենց գործունեությունը, 7000 աշխատակիցներ այսօրվանից սկսած հարկադիր պարապուրդի են մատնված, բնականաբար, հասկանալի է՝ սա ինչպիսի տնտեսական տեռորի էլեմենտներ է իր մեջ պարունակում»,- մանրամասնեց խոսնակը: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
