Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները
![]() Հուլիսի 6 -ին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս՝ վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների վերաբերյալ։ ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը և Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը ներկայացրել են հաշվառման-քննական ծառայությունների բնագավառում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում իրականացված փոփոխությունները։ ✅Վարելու իրավունքից զրկման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին կարող է 1 տարվա ընթացքում դիմել և, վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը, վերականգնել վարելու իրավունքը՝ առանց որակավորման քննություններ հանձնելու։ ✅Վերականգնման դեպքում սահմանվելու է 1 տարի փորձաշրջան՝ 6 բալային միավորով։ ✅Փորձաշրջանի ընթացքում 6 միավորը սպառելու դեպքում անձը կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով։ ✅2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք միայն մեկ անգամ հնարավորություն կունենան վերականգնելու իրենց վարելու իրավունքը՝ առանց որակավորման քննություններ հանձնելու։ ✅Դիմելու ժամկետներն են՝ ✅Դիմելու համար քաղաքացիները պետք է նախապես հերթագրվեն հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» տողը։ ✅Ներկայանալու օրը անհրաժեշտ է ունենալ՝ ▪️ անձը հաստատող փաստաթուղթ, ✅Տեսական քննության դրական արդյունքի գործողության ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ ✅2026 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի վարորդական իրավունքի տեսական քննության հարցաշարերի փոփոխությունը․ կնախատեսվեն կոնկրետ կարգին և ենթակարգին բնորոշ հարցեր։ Բանախոսները պատասխանել են նաև լրատվական միջոցների ներկայացուցիչների հարցերին։ |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
