«Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն օդային տաք հոսանքներ»․ Գագիկ Սուրենյան
![]() Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ» գրառմամբ։ «Մինչև հուլիսի 8-ը ներառյալ հատկապես գիշերային, հետկեսօրային ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին գոտիներում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանն արդեն զգալի նվազել է․ այսօր ցերեկային ժամերին նույնիսկ Հայաստանի ամենատաք գոտիներում օդի ջերաստիճանը ցերեկային ժամերին չի գերազանցի +29-31 աստիճանը, բայց հուլիսի 9-11 ժամանակահատվածում հյուսիս-արևմտյան հոսանքները կփոխարինվեն հարավ-արևմտյան արևադարձային տաք օդային հոսանքներով, ինչի արդյունքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա՝ 4-5 աստիճանով, Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 35 աստիճանի»,- հայտնում է Սուրենյանը։ Աղբյուրը` Գագիկ Սուրենյան |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
