Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 04 հուլիսի, 2026 թ.

«Նախատեսված էր կառուցել 17 նոր ջրամբար, միայն Վեդու ջրամբարն է կառուցվել»․ Ոսկան Սարգսյան

100
Այսօր, 17:12
«Նախատեսված էր կառուցել 17 նոր ջրամբար, միայն Վեդու ջրամբարն է կառուցվել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարության ծրագրով նախատեսված 17 ջրամբարներից միայն Վեդու ջրամբարն է կառուցվել
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։
Անցած 5 տարում պետք է կառուցվեին Վեդու, Կապսի, Արգիճիի, Աստղաձորի, Ելփինի, Խնձորուտի, Վերնաշենի, Խաչիկի, Գետիկ վանքի, Զիրակի, Քասախի, Սելավ-Մաստարայի, Հախում-2, Կողբի, Արթիկի, Խնձորեսկի, Լիճքի ջրամբարները։ Սակայն միայն մեկն է կառուցվել՝ Վեդու ջրամբարը։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 բնակավայրերի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը»։ Իսկ մնացած, չկառուցված 16 ջրամբարների գործարկումով քանի՞ հազար հեկտար ոռոգելի կդառնար»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան