«Մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսփելն է». Նարեկ Կարապետյան
![]() «Ո՞րն է մեր հավատամքը, ո՞րն է մեր գաղափարական հենքը, ինչի՞ համար ենք մենք պայքարում», ֆեյսբուքյան եթերով ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը՝ մանրամասնելով. «Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը սովորական, հերթական ժողովուրդ չէ։ Մենք հավատում ենք, որ աշխարհի 2000 ժողովուրդների մեջ հայ ժողովուրդն ընտրյալ ժողովուրդ է և ունի պատմական առաքելություն։ Դրա ապացույցը մենք տեսնում ենք մեր կրոնական գրքերում. առաջինը՝ Արարատի փեշերին մարդկության երկրորդ վերածննդի փաստով, և երկրորդը՝ այն փաստով, որ հայ ժողովուրդն է աշխարհում առաջինը, որը, բացի Արարչից, միաստվածությունն ընդունել է որպես պետական կրոն։ Միաստվածությունը, ոչ միայն քրիստոնեությունը։ Եվ այս ճակատագիրը, որ մեզ հասել էր, իր հիմնական ուղերձն այսպիսին էր՝ տարածել այդ գաղափարները, ստեղծել ուժեղ հասարակություն, որը հնարավորություն կտա աշխարհին օրինակ լինել»: Կարապետյանի խոսքով՝ մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն է, ավելի հեշտ ճանապարհն ընտրելը։ «Աշխարհում կա ևս մեկ ազգ, որը պատմականորեն ընտրյալ է և ունի առաքելություն։ Սակայն, ի տարբերություն մեզ, այդ ազգն իր առաքելությունն ընդունել է ինքնակազմակերպման միջոցով, չի խուսափել դրանից, կատարել է այն և այսօր էլ համարվում է աշխարհի տնտեսական ամբողջ կապիտալի 15 տոկոսի տերը և հզորագույն պետություններից մեկի ներկայացուցիչը։ Խոսքը հրեա ազգի մասին է։ Մենք էլ, ունենալով ճակատագրի կողմից ընտրված նույն առաքելությունը, ընտրել ենք այլ ճանապարհ՝ խուսափել այն ճակատագրից, այն պատասխանատվությունից, որը դրված է ընտրյալ ազգի առջև։ Բայց մեր առաքելությունն է մեր ժողովրդին, անգամ այն հատվածին, որը այսօր ուզում է ապրել որպես սովորական, հերթական ժողովրդի ներկայացուցիչ, ցույց տալ, որ մենք ունենք առաքելություն, մենք ընտրյալ ժողովուրդ ենք, և այդ առաքելությունը ստանձնելով՝ մեր երկրին բերել փառք և հզորություն»,- նշել է նա։ Աղբյուրը` Նարեկ Կարապետյան |

«Մեռելոց օրերի ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը». Գեղամ Նազարյան
11216:36
«Հայի երկու տականք տեսակները»․ Ռոբերտ Մարգարյան
8915:48
«Երբեք սրտի դատավոր չեմ եղել»․ Նաիրա Հովսեփյան (տեսանյութ)
7915:12
«Գողը գողության վրա բռնվեց»․ Արթուր Չախոյան (լուսանկար)
10514:30
«Պատերազմ անցած տղան չի կարող խուսափել հավաքներից»․ Անդրանիկ Քոչարյանը՝ որդու մասին (տեսանյութ)
9113:18
«Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
8012:00
