ՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. « Օրերս պաշտպանական գերատեսչության ամենաբարձր օղակներից ներքին հրահանգ է իջեցվել անձնակազմին՝ խորհրդարանական ընտրություններին ներգրավվածության հարցով «ներկա-բացակա» անել բանակում: Այն է՝ հասկանալ, թե ովքեր են կատարել հունիսի 7-ից առաջ իջեցված հրահանգը, ովքեր՝ չեզոք դիրք գրավել եւ հատկապես՝ բացահայտել սաբոտաժ անողներին, հրահանգը չկատարողներին, որոնց հորդորելու են ազատման դիմումներ ներկայացնել։ Նրանք, ովքեր եռանդով են կատարել վերեւից իջած հրահանգը, առաջխաղացում կունենան, նրանք, ովքեր թերացել են՝ պաշտոնի իջեցում։ Մենք դեռեւս նախընտրական շրջանում գրել էինք, որ բանակում անձնակազմի ներքին հրահանգավորման պատասխանատվությունը դրված է եղել ոչ միայն զինվորական հրամանատարների, այլեւ տվյալ տարածքների ուժայինների վրա, որոնք համակարգել են ընտրություններին ՔՊ-ի համար ձայն բերելու գործընթացը: Երբեմն ընտանյոք հանդերձ ներգրավված են եղել եւ ակտիվ դերակատարում ունեցել: Իսկ քվեարկության օրը համակարգել են շարքայիններին տեղամաս տանելու գործն ու վերահսկել, թե ինչպես են քվեարկում ծառայողները»:
|

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
