Սասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը Հիշեցնենք, որ նա ՔՊ նախընտրական ցուցակում 28-րդն է: Ասում են՝ լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Երկրապահ կամավորականների միությունը, որի նախագահը Սասուն Միքայելյանն է, լուծարվելու է, կառույցը վերանվանվելու է վետերանների միություն: Սա եւս, ըստ էության, ադրբեջանական պահանջների կատարման շարքում է։ Միքայելյանը երեկ մեզ հորդորեց չշտապել: «Ժամանակը կգա՝ կիմանաք՝ վերցնո՞ւմ եմ մանդատը, թե՞ չէ»,- ասաց նա, իսկ ԵԿՄ-ն փակվելու լուրերի առնչությամբ էլ ասաց, որ լուրջ չվերաբերվենք․ 4 տարի է՝ խոսում են այդ մասին։ Հիշեցնենք․ ՔՊ քասթինգի ժամանակ, երբ վարչությունը քննում ու ցուցակագրում էր առաջին 50-յակում ընդգրկված թեկնածուներին, փակ նիստի ժամանակ 20 հոգանոց վարչությունից որեւէ մեկը հարց չէր տվել Միքայելյանին, միայն Նիկոլ Փաշինյանն էր հետաքրքրվել. «Եթե պետք լինի, կհրաժարվե՞ս մանդատից, կամանդիր»: Միքայելյանը պատասխանել էր․ «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ»։ Որից հետո ձայների մեծամասնությամբ հավանություն էին տվել Միքայելյանի թեկնածությանը: Հավանաբար, հիմա «կամանդիրը» սպասում է, թե ինչ կպահանջի իրենից «գլավնակամանդույուշչին»»:
|

«Մեռելոց օրերի ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը». Գեղամ Նազարյան
11216:36
«Հայի երկու տականք տեսակները»․ Ռոբերտ Մարգարյան
8915:48
«Երբեք սրտի դատավոր չեմ եղել»․ Նաիրա Հովսեփյան (տեսանյութ)
7915:12
«Գողը գողության վրա բռնվեց»․ Արթուր Չախոյան (լուսանկար)
10514:30
«Պատերազմ անցած տղան չի կարող խուսափել հավաքներից»․ Անդրանիկ Քոչարյանը՝ որդու մասին (տեսանյութ)
9113:18
«Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
8012:00
