«Հատուկ բանագնացների ձևաչափը դառնում է «ժամկետանց»»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ ԱԺ նախագահ դառնալուց հետո ինքն այլեւս չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հատուկ բանագնաց, ու նշում է, որ դրանով իր ընտրության հանդեպ դավադրապաշտությունը պայթում է: Սակայն՝ հազիվ թե: Եթե նա չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցերի հատուկ բանագնաց, դա դեռ չի նշանակում, որ խորհրդարանի նախագահի պաշտոնին նրա հայտնվելը գերազանցապես պայմանավորված չէ Թուրքիայի համար «վստահելի» քայլի կամ ժեստի հանգամանքով: Ավելին, նրա նշանակումը ԱԺ նախաահի պաշտոնին, ըստ էության կարող է վկայել, որ փոխվում է հայ-թուրքական գործընթաց ասվածի «օրգանիկան», եւ հատուկ բանագնացների ձեւաչափը, ըստ էության, այլեւս դառնում է թերեւս «ժամկետանց»: Ալ կերպ ասած, այն կարող է պահպանվել, բայց ինքնին մնալ իբրեւ ֆորմալություն: Իսկ հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացներ կդառնան թերեւս Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը, Կայյա Կալլասը, ԵՄ այլ չինովնիկներ: Ի դեպ, հիշեցնեմ, որ հունիսի 30-ին Կոսն ու Կալլասը եղել են Թուրքիայում, բանակցել Անկարայի հետ՝ հուլիսի 1-ին Ֆոն Դեր Լայենի Բաքու, իսկ հետո Երեւան այցից առաջ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
