Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 հուլիսի, 2026 թ.

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին

61
Այսօր, 19:18
Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին

Բագրատ սրբազանը (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը) Երևանի քաղաքացիական դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ն տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Արտուշ Ավագյան) հուլիսի 1–ին մասնակի բավարարել է Բագրատ սրբազանի ներկայացրած հայցն ընդդեմ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամների։
Դատարանի որոշմամբ՝ Անի Խաչատրյանից և Հայկ Սահակյանից հօգուտ Բագրատ սրբազանի կբռնագանձվի 750–ական հազար դրամ (ընդհանուր՝ 1,5 մլն դրամ)։
Ըստ դատավճռի՝ նրանցից յուրաքանչյուրից բռնագանձվող գումարից 300 հազարական դրամը սահմանվել է որպես վիրավորանքի, իսկ 450 հազարական դրամը՝ զրպարտության դիմաց վճարվող փոխհատուցում։
Բացի այդ, Անի Խաչատրյանից և Հայկ Սահակյանից հօգուտ Բագրատ սրբազանի յուրաքանչյուրից կբռնագանձվի 22. 500 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Նշենք, որ այս դատական հայցը ներկայացվել էր քաղաքական գործիչների կողմից սրբազանի հասցեին հնչեցրած վիրավորական և զրպարտչական հայտարարությունների պատճառով»,- գրել է լրատվամիջոցը։