Երևան`   +34 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 հուլիսի, 2026 թ.

«Գողը գողության վրա բռնվեց»․ Արթուր Չախոյան

69
Այսօր, 14:30
«Գողը գողության վրա բռնվեց»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գողը գողության վրա բռնվեց.
Գրավոր հարցնում եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին՝ Դավիթ Անհաղթ այգու հարակից մայթերից ապամոնտաժված տոմետները որտե՞ղ են։ Պատասխանում են՝ «Քանաքեռի այգիներում»։
Հարցնում եմ՝ կոնկրետ ո՞ր այգիներում։ Կրկին պատասխանում են՝ «Քանաքեռի այգիներում»։
Հետո հարցնում եմ՝ բա կից լուսանկարում պատկերված այն ո՞ր տարածքն է, որտեղ դատարկված են այդ տոմետները։ Պատասխանում են. «Վարչական շրջանը որևէ այլ տեղեկատվություն չունի»։
Փաստորեն, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «թաղապետ» Արտակ Հովակիմյանը պաշտոնապես հայտնում է, որ իր տան հարևանությամբ դատարկված Դավիթ Անհաղթ այգու հարակից մայթերի որակյալ տոմետների վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն չունի։
Սակայն, երբ ես բարձրաձայնում էի, որ այդ տոմետները գողացվել են, նույն վարչական շրջանի աշխատակիցները մեկնաբանություններում համոզում էին, թե դրանք չեն գողացվել, այլ գտնվում են վարչական շրջանի «պահուստային, հսկվող տարածքում»։
Այսինքն՝ մեկնաբանություններում հստակ գիտեին, թե որտեղ են տոմետները, իսկ պաշտոնական գրավոր պատասխանում արդեն հայտարարում են, որ նման տեղեկատվություն չունեն»։

Արթուր Չախոյանի դիմումը
Արթուր Չախոյանի դիմումը
Արթուր Չախոյանի դիմումի պատասխանը
Արթուր Չախոյանի դիմումի պատասխանը
Աղբյուրը`   Արթուր Չախոյան