Իշխանական բլոգեր Անիտա Հարությունյանը կրակոցներ է արձակել ակումբում
![]() «ՄակարյանՆյուզ»-ը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից և սկանդալային բլոգեր Անիտա Հարությունյանը լացակումած պատմում էր, թե ինչպես է «իշխանությունների սրտի դատավոր» Մնացական Մարտիրոսյանը՝ Մացոն, իրեն 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել: Բայց չի ասում, թե ինչի համար ու չի պատմում, որ իրեն դատապարտել են 2025 թ. սեպտեմբերի 11-ին «Սախարով» բիզնես կենտրոնի շենքում գործող «Լեգենդ» ակումբում կրակոցներ արձակելու և խուլիգանություն կատարելու համար: Մեր տրամադրության տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես է իշխանական բլոգերը մի կնոջ հետ փորձում մուտք գործել «Լեգենդ» ակումբ, և երբ ակումբի նախասրահում անվտանգության աշխատակիցները կանգնեցնում են նրան և թույլ չեն տալիս մտնել ներս, նա սկսում է բղավել, քաշքշել անվտանգության աշխատակիցներին, ապա պայուսակից հանում է զենքն ու անկանոն կրակոցներ արձակում, վերջում էլ ջարդուփշուր անում փոքրիկ սեղանի վրա դրված իրերը: Մեզ ասացին՝ նա նաև հարվածել է ավելի ուշ իրեն ձերբակալած պարեկներից մեկի դեմքին, ընդ որում՝ հարվածել է ձեռնաշղթայով, ինչի հետևանքով վնասվածք է հասցրել պարեկային ծառայողին: Ահա այս ամենի համար է դատարանը նրան մեղավոր ճանաչել և ազատազրկման դատապարտել, թեպետ՝ դեռ հարց է՝ կազատազրկվի՞ պրոիշխանական բլոգերը, թե՞ ոչ»: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
