Երևան`   +28 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 հուլիսի, 2026 թ.

Գագիկ Խաչատրյանի որդին ու եղբորորդին կալանավորվել են

67
Այսօր, 19:18
Գագիկ Խաչատրյանի որդին ու եղբորորդին կալանավորվել են

Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի և եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։

Նրանց նկատմամբ կիրառված 200 միլիոն ՀՀ դրամ գրավը դարձվել է պետության եկամուտ։

Տեղեկությունը ԶԼՄ-ներին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

«Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը, իսկ նրանց նկատմամբ կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը կդառնա պետության եկամուտ»,- ասել են դատախազությունից։