Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը
![]() 112 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին մարդկանցից մեկը՝ Մերի Վարդանյանը․ այս մասին Ֆեյսբուքում հայտնել է նրա թոռնուհին՝ Նատալի Վարդանյանը։ Վարդանյանը սովորել էր Այնթապի Գրասիրաց հայկական դպրոցում, խոսել հայերեն, թուրքերեն, ավելի ուշ՝ նաև արաբերեն։ 1935 թվականին ամուսնացել է ջութակահար և կոմպոզիտոր Հովհաննես Վարդանյանի հետ, որը ծնունդով նույնպես Այնթապից էր։ Զույգն ունեցել է չորս որդի և երկու դուստր։ 1972 թվականին Վարդանյանը տեղափոխվել էր ԱՄՆ և հաստատվել Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում։ ԱՄՆ-ում նա ակտիվորեն ներգրավված էր Ուոթերթաունի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու կանանց միության աշխատանքներում, մասնակցել էր եկեղեցական ճաշերի և ամենամյա միջոցառումների կազմակերպմանը։ Նա երկար տարիներ մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին։ 2024 թվականի ապրիլին նրան մեծարել էին Մասաչուսեթսի նահանգային Կապիտոլիումում՝ հայկական համայնքի հիշողության պահպանման գործում ունեցած ներդրման համար։ Վարդանյանն իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ջամեյկա Փլեյնի հայկական խնամքի և վերականգնողական կենտրոնում։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
