«Մալոյանը ձերբակալվում է այն օրը, երբ Բաքվից Երևան է ժամանում Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայտնի է դարձել, որ ձերբակալել են գնդապետ Էդիկ Մալոյանին, իսկ մինչ այդ խուզարկել են տունը: Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը այս առնչությամբ գրել է. «2020 թ Պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից: Այսօր նրան ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար: Իհարկե առաջին մարդը չէ, որ ձերբակալում է Ուժեղ Հայաստանի համակիրների կամ ֆուկցիոներների շրջանում: Բայց, այս ձերբակալությունը իրապես նշանային է, որովհետև խոսքը նշանային մարդու մասին է: Եվ այստեղ ուզում եմ ուշադրության արժանացնել մի հանգամանք, որի մասին, ի դեպ, ես խոսում եմ պարբերաբար: Հայաստան եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը որպես կանոն ուղեկցվում են ընդդիմության նկատմամբ «նշանային» կոտ քայլերով, ձերբակալություններով, կալանավորումներով: Եվ այդ իմաստով ուշադրություն դարձրեք, որ Մալոյանի ձերբակալությունը տեղի է ունենում այն օրը, երբ Բաքվից Երևան է ժամանում Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը՝ Եվրահանձնաժողովի նախագահը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
