ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացիների է արտաքսել կենտրոնական Աֆրիկա
![]() ԱՄՆ-ի իշխանությունները հունիսի առաջին կեսին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել ՀՀ քաղաքացու (կամ քաղաքացիների), սակայն մինչ այս պահը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել այս թեմայով հարցմանը»,- հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ ԱՄՆ-ի իշխանությունները Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել 3–րդ երկրի մոտ 20 քաղաքացիների։ Դատարանի որոշումների պատճառով նրանց թույլ չեն տվել ուղարկել իրենց հայրենիք, սակայն ԱՄՆ իշխանությունները ելք են գտել սահմանափակումները շրջանցելու համար՝ նրանց ուղղարկելով 3–րդ երկիր։ Այն մասին, որ արտաքսվածների մեջ ՀՀ քաղաքացի (քաղաքացիներ) կա, գրել է AP գործակալությունը ՝ վկայակոչելով իրանա-ամերիկյան իրավական պաշտպանության հիմնադրամի (IALDF) գործադիր տնօրեն Ալի Ռահնամին: Ավելի ուշ ԱՄՆ-ի պաշտոնյան CBS-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ անանուն մնալու պայմանով։ Նա նշել է, որ արտաքսվածների թվում կան նաև միգրանտներ Հայաստանից և Իրաքից։ Արտաքսվածների ցուցակում ՀՀ քաղաքացու (քաղաքացիների) առկայության մասին տեղեկությունը հաստատում է նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։ 2025 թվականին ԱՄՆ–ից Հայաստան է ուղարկվել արտաքսված անձանցով ևս 2 ինքնաթիռ Հետաքրքրական է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն ինքն է խորհուրդ տալիս իր քաղաքացիներին չմեկնել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն՝ «անկարգությունների, հանցագործությունների, առևանգումների, ահաբեկչության ռիսկերի» պատճառով։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե՝ հրադադարի պահպանման համար
33400:40
Իրանը նավթը վաճառում է 20%-ով ավելի բարձր ԱՄՆ-ի պատժամիջոցների կասեցումից հետո
29700:28
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի արժեքը կազմել է մոտ 30 միլիարդ դոլար
33700:16
ՈՒԵՖԱ-ն տուգանել է «Ֆեներբահչե»-ին 7 միլիոն եվրոյով
37300:03
«Մեր պատմությունը չի ճանաչում ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորածներ». Էրդողան
298Երեկ, 23:11
Ռուսաստանը փակում է Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ սահմանային անցակետերը
318Երեկ, 22:59
