«Միակ պետությունը, որի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է ունենալ իրական հետեւանք, Թուրքիան է». Արգիշտի Կիվիրյան
210
Երեքշաբթի, 30 հունիսի, 2026 թ., 01:48
![]() Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Միակ պետությունը, որի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է ունենալ իրական հետեւանք, դա Թուրքիան ա։ Միմիայն Թուրքիայի հետ պետք է փորձել գտնել այդ հարցի լուծումը, որից ամենակարեւորը, դա Ցեղասպանությունից տուժածների ժառանգների վերադարձի իրավունքն է Հայոց լեռնաշխարհ։ Ընդ որում ներկա փուլում դա առաջին հերթին ձեռնտու է հենց Թուրքիային, քանի որ այդ կարպ թեկուզ թեթեւակի հնարավոր կլինի ջրել այդ տարածքներում քրդական մոնոպոլիան։ Դե հիմա կասեք թե ոչ մեկը չի վերադառնա։ Բա եթե չի վերադառնա, գլոբալ առումով ուզածներդ ինչ ա, ձեր համար Փարիզներում ու Ամերիկաներում ապրեք, էլի: Պապերի հողում ապրելը դա պայքար ա, ուզում ես ապրել, բարի եղիր պատրաստ լինել պայքարել, մաքառել ու զրկանքներ կրել»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
