Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 հունիսի, 2026 թ.

«Ռազմիկի որակը մեր ազգային հիմնական որակներից մեկն է և հենց դա է ամենաշատը խամրել». Անուշ Հակոբյան

52
Այսօր, 00:18
«Ռազմիկի որակը մեր ազգային հիմնական որակներից մեկն է և հենց դա է ամենաշատը խամրել». Անուշ Հակոբյան

Արվեստաբան Անուշ Հակոբյանը գրում է. «Հայկական մշակույթում ռազմիկի որակը և դրան առնչվող գիտելիքը ամենուր է, և արտահայտված է, անշուշտ, նաև այդ գիտելիքի նյութական արտահայտումներում հանդիսացող պատկերներում, ներառյալ՝ խորհրդապատկերներում:
Մարտարվեստի թեման առկա է դեռ հայկական ժայռապատկերներից: Մարտարվեստը մեր ժայռապատկերներում ներկայացվում է սպառազեն ռազմիկի ու խմբերի, մարտաձևի և զինատեսակների պատկերներով:
Հայկական ժայռապատկերներում արտահայտված մարտարվեստի թեմայի շատ մոտիվներ կրկնվում են նաև ավելի ուշ շրջանների՝ օր. Արարատյան թագավորության արվեստում:
Ռազմիկի որակը մեր ազգային հիմնական որակներից մեկն է, և հենց այդ որակն է ամենաշատը խամրել մեր ազգային գիտակցության մեջ: (Ինքս հիմնավոր կասկածներ ունեմ, որ դա տեղի է ունեցել ոչ պատահական կերպով):
Մեր մշակույթը ճանաչելով՝ մենք պետք է հիշենք ինքներս մեզ, այլ ճանապարհ չեմ տեսնում. ինքնաճանաչումն է բերելու արթնությանը և մեզ ներսից քայքայող խնդիրների դիմակայմանը:
Պատկերը՝ մարտարվեստի թեմայի մի քանի արտահայտումներ են հայկական ժայռապատկերներում»:

Մարտարվեստի թեման հայկական ժայռապատկերներում
Մարտարվեստի թեման հայկական ժայռապատկերներում
Աղբյուրը`   Անուշ Հակոբյան